ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հիմնավորված է համարում Սերժ Սարգսյանի կողմից՝ եղբորը՝ Լևոն Սարգսյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելը, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ինքը՝ Աբրահամյանը: Անդրադառնալով «Նոր Հայաստան» քաղաքական շարժման մասին հարցին, որն իշխանափոխության է պատրաստվում, վարչապետը հորդորեց իշխանափոխությունն իրականացնել Սահմանադրությանը համապատասխան` խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձևաչափով. «Ապրիլին խորհրդարանական ընտրություններ են, թող աշխատեն, մասնակցեն, շատ քվեներ ստանան և այն ժամանակ իրենք կգան իշխանության: Իշխանափոխության անհրաժեշտություն չկա»:
Այլ մանրամասներ՝ տեսանյութում: