«Սևիլյայի» հարձակվող Վիսամ Բեն-Յեդերը,հնարավոր է կարիերան շարունակի «Մոնակոյում»: Ինչպես տեղեկացնում է armfootball.com-ը հղում անելով L’Equipe-ին, իշխանական ակումբը 29-ամյա ֆուտբոլիստի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը:
Հաղորդվում է նաև, որ վերջինիս տրանսֆերը կազմելու է 40 միլիոն եվրո՝ նույնքան, որքքան և հարձակվողի հրաժարագինը:
Ֆրանսիացին առաջիկա օրերին բուժզննում է անցնելու «Մոնակոյի» համար, որից հտո գործարքի մասին կհայտնեն պաշտոնապես:
Լա Լիգայի նախորդ առաջնությունում Բեն-Յեդերը 35 խաղում 18 գոլ է խփել ու 10 գոլային փոխանցում կատարել: