տուն Լուրեր Իրենց մաշկի վրա զգացել են այդ խնդիրները ու հիմա տարբեր առաջարկություններ են...

Իրենց մաշկի վրա զգացել են այդ խնդիրները ու հիմա տարբեր առաջարկություններ են անում. Գագիկ Ջհանգիրյան

120
0

arm139462725891

Այսօր Ազգային Ժողովում «Սահմանամերձ համայնքներին արտոնություններ տալու մասին» կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը հավանության արժանացավ նաև ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի կողմից:

«Հուլիս-օգոստոսին բոլոր պատգամավորները այցելել են սահմանամերձ համայնքներ և իրենց մաշկի վրա զգացել են այդ խնդիրները ու հիմա տարբեր առաջարկություններ են անում՝ սկսած ուսման վարձի ազատումից, անվճար սննդից, ամուսնության համար փոխհատուցումից: Բայց ես վստահ եմ, որ եթե մի քանի օր էլ լինեիք առաջին գծում, մի երկու գիշեր էլ քնեիք բլինդաժներում` լրիվ այլ առաջարկություններ կանեիք»,-ասաց Ջհանգիրյանը: