Տավուշի մարզի Կոթի գյուղը երեկ ադրբեջանական զինուժի կողմից ենթարկվել է գնդակոծության, վնասվել են տան տանիքներ, բարեբախտաբար վնասները միայն նյութական են: Այս մասին Araratnews.am-ին փոխանցեց Կոթի գյուղի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը:
«Լուրջ վնասներ չկան, մանր-մունր բաներ են: Վնասվել են տների տանիքներ, ապակիներ»,- մանրամասնեց գյուղապետը:
Գնդակոծությունը, ինչպես հայտնեց գյուղապետը, սկսվել է երեկոյան՝ ժամը վեցից հետո եւ ավարտել կեսգիշերն անց: