տուն Լուրեր Իրավապահ մարմինների գործողությունները խաղաղ հավաքների ժամանակ ավելի կոշտ է դարձել. Ավետիք Իշխանյան

Իրավապահ մարմինների գործողությունները խաղաղ հավաքների ժամանակ ավելի կոշտ է դարձել. Ավետիք Իշխանյան

90
0

Իշխանյան

2013 թվականից սկսած իրավապահ մարմինների գործողությունները խաղաղ հավաքների ժամանակ ավելի կոշտ է դարձել:  Նման կարծիք այսօր լրագրողներ հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«Ոստիկաններն իրենց ոչ համաչափ գործողությունները արդարացնում են հետևյալ հիմնավորմամբ՝ չի ենթարկվել ոստիկանների իրավական պահանջին:  2013 թվանակին բազմաթիվ մարդկանց բերման ենթարկեցին և վարչական վարույթ իրականացվեց, դրա գագաթնակետը եղավ ՌԴ նախագահի ՀՀ այցի ժամանակ, երբ մի շարք մարդիկ ձերբակալվեցին»,-նշեց բանախոսը:

Ըստ բանախոսի՝ տեղի ունեցող բռնությունները փաստում են, որ ոստիկանները լուրջ վտանգ են սկսել ներկայացնել հասարակությանը. «Եթե ընդդիմությունն իսկապես  շարժվի այնպես, ինչպես խոստացել է, ապա մենք ոչ միայն ականտես կլինենք  խաղաղ հավաքների արգելման և ոչ իրավաչափ բռնությունների կիրառման, այլև կունենանք  քաղբանտարկյալներ: Ես այլ  չարագուշակություններ չեմ ուզում անել»,-եզրափակեց Ա. Իշխանյանը:

 

 

Վարդուհի Ստեփանյան