տուն Քաղաքական Միջազգային Իրավաբանները դատի են տվել Մերկելին

Իրավաբանները դատի են տվել Մերկելին

67
0

Germany Anti Islamization RallyՄի խումբ գերմանացի իրավաբաններ Գերմանիայի կառավարության միգրացիոն քաղաքականության դեմ հայց են ներկայացրել Կարլսրուեի Դաշնային սահմանադրական դատարանին:

Դատապաշտպանները պահանջում են, որ դատարանը հակասահմանադրական ճանաչի Անգելա Մերկելի 2015թ. սեպտեմբերի 4-ի որոշումը, որը փախստականների համար բաց սահմաններ էր հռչակում: Նաեւ կարող է խախտում ճանաչվել այն փաստը, որ Մերկելը խոչընդոտել է ապաստան ու կացության իրավունք տրամադրելու մասին Գերմանիայի օրենքների ու Դուբլինյան համաձայնագրի նորմերի կիրառմանը, հայտնում է Spiegel-ը:

Հայցի հեղինակը՝ դյուսելդորֆցի դատապաշտպան Քլեմենս Անթվայլերը, Մերկելին անվանել է «կրկնահանցագործ», քանի որ սահմանների բացումը ամենեւին էլ նրա առաջին որոշումը չէ, որը հակասում է Գերմանիայի ու Եվրամիության օրենքներին: Դրանցից են նաեւ այն կասկածելի միջոցառումները, որոնք կանցլերը ձեռնարկել էր՝ եվրոյի ճգնաժամի հաղթահարման ժամանակաշրջանում ու ատոմային էներգետիկայից հրաժարվելու հարցում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: