Իրանում սկսվել են 10-րդ գումարման Մեջլիսի ընտրությունները, հաղորդում է Reuters-ը:
290 պատգամավորական տեղերի համար կպայքարեն մոտ հինգ հազար թեկնածուներ:
Թեև Իրանի խորհրդարանը մեծ ազդեցություն ունի երկրի արտաքին քաղաքականության վրա, վերջին խոսքը, այնուամենայնիվ, պատկանում է երկրի ղեկավարին` այաթոլա Ալի Խամենեին: