Դեկտեմբերի 1-ին` տեղական ժամանակով ժամը 06:32-ին (Գրինվիչի ժամանակով` 02:32-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 30.760 և արևելյան երկայնության 57.350 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Կերման քաղաղաքից 56 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:
Ցնցումների հետևանքով վիրավորվել է առնվազն 50 մարդ. հաղորդում է Ria.ru-ն:
Ըստ աղբյուրի՝ երկրաշարժից հետո գրանցված հետցնցումների թիվը հասել է 40-ի:
Իրանում նոյեմբերի 12-ին` տեղական ժամանակով ժամը 22:18-ին (Գրինվիչի ժամանակով` 18:18-ին), տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել էր 474 մարդ: