տուն Քաղաքական Միջազգային Իրանում մեկնարկել է Խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի ընտրարշավը

Իրանում մեկնարկել է Խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի ընտրարշավը

73
0

New Iranian president Rowhani presents cabinet at parliamentԻրանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի ընտրարշավը, որը կտեւի մեկ շաբաթ: Այս մասին գրում է Sputnik գործակալությունը:

Ապրիլի 29-ին նախանշված ընտրությունների երկրորդ փուլում ընտրողները վճռելու են խորհրդարանի 290 պատգամավորներից 69-ի ճակատագիրը: Խոսքն այն մանդատների մասին է, որոնց հավակնորդներն առաջին փուլում չեն կարողացել անհրաժեշտ նվազագույն 25%-ի չափով քվեներ հավաքել:

Այս անգամ ընտրություններին 136 թեկնածու է մասնակցելու: Ընտրատեղամասերի թիվը 55-ն է:

Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ ընտրությունների առաջին փուլի արդյունքում մեջլիսում 103 մանդատ են ստացել պահպանողականները կամ գաղափարախոսությամբ նրանց մոտ կանգնած գործիչները, 95 տեղ բաժին է հասել, այսպես կոչված, բարեփոխիչներին կամ չափավորներին, իսկ 14 մանդատ ստացել են դիրքորոշման մեջ չկողմնորոշված թեկնածուներ: