տուն Քաղաքական Միջազգային Իրանում Հրեական ցեղասպանության ծաղրանկարների մրցույթ է հայտարարվել

Իրանում Հրեական ցեղասպանության ծաղրանկարների մրցույթ է հայտարարվել

84
0

pic_841578c2571306dd6b8d554cf67a1330

Իրանում հայտարարել է Հոլոքոստի վերաբերյալ ծաղրանկարների մրցույթ։ Այս մասին հաղորդում է CNBC հեռուստալքիը։

Կազմակերպիչներն են Իրանի ծաղրանկարի տունը, Թեհրանում պաղեստինյան մշակույթի թանգարանը և այլն։ Այս ակցիան պատասխան է Charlie Hebdo-ի ոկղմից Մուհամադ մարգարեի դեմ արված ծաղրանկարներին։

Մրցույթի արդյունքները կամփոփվեն ապրիլի 1-ին։ հաղթողները կստանան 12, 8 և 5 հազար դոլար մրցականեր համապատասխանաբար։

Հասան Ռուհանին Իրանի նախագահ ընտրվելուց ի վեր արգելել էր երկրում Հոլոքոստի դեմ իրականացվող միջոցառումները, սակայն ֆրանսիական պարբերականում Մուհամադ մարգարեի ծաղրանկարների հրապարակումը, կարծես, վերացրել է չգրված այդ արգելքը։