տուն Քաղաքական Միջազգային Իրանում ձերբակալվել է Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա հարձակման կազմակերպիչը

Իրանում ձերբակալվել է Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա հարձակման կազմակերպիչը

51
0

Flag_of_Iran.svgԻրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա կատարված հարձակման գլխավոր կազմակերպչին։ Այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի՝ ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Մուհամմեդ Ռեզա Մոհսենիսանին:

«Ներկա դրությամբ հաջողվել է ձերբակալել հարձակում գործածներից շատերին։ Դեսպանատան վրա հարձակում կազմակերպած անձը ձերբակալվել է երկիր մուտք գործելուն պես։ Ներկայումս նրա գործով տարվում է հետաքննություն»։

Մոհսենիսանին հայտարարել է, որ հարձակումը չի կրել հախուռն բնույթ և ամբողջովին կազմակերպվել է ձերբակալվածի կողմից, ով արտերկրից արձակել է ցուցումներ ու կարգադրություններ։ Առկա տեղեկություններով ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել նաև հարձակման մյուս առանցքային մասնակիցներին։ Ձերբակալվածների անունները չեն հրապարակվում։

Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը հարձակման է ենթարկվել այս տարեսկզբին, ինչից հետո Սաուդյան Արաբիան խզել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները։