Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեն առաջին անգամ իր տեղակալ եւ Իրանի National Petrochemical Company (NPC) պետական նավթընկերության կառավարիչ տնօրեն Է նշանակել կնոջ, տեղեկացնում է Shana գործակալությունը:
Այդ պաշտոնում առաջին անգամ կին Է նշանակվել՝ Մարզիե Շահդաեյը: Ավելի վաղ NPC-ում նա նախագծերի տնօրենն Էր:
Նրա նշանակման վերաբերյալ նամակում նախարարն այդ որոշումը բացատրում Է պատժամիջոցներից հետո նորացման քաղաքականությամբ, տեխնոլոգիաների արդիականացմամբ, օտարերկրյա ներդրումների ներգրամամբ եւ արտահանման ավելացմամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: