տուն Լուրեր Իրանում առաջին անգամ ցուցադրել են ռուսական С-300-ները

Իրանում առաջին անգամ ցուցադրել են ռուսական С-300-ները

108
0

S-300

Թեհրանում,   Բանակի օրվա կապակցությամբ տեղի է ունեցել զորահանդես, որի ներկա է եղել Իրանի նախագահ Ռոհանին:
Rosbalt-ի փոխանցմամբ, զորահանդեսի ժամանակ առաջին անգամ ցուցադրվել են ռուսական  զենիթահրթիռային համակարգերը:
Նշենք, որ անցած տարեվերջին, ռուսական կողմը հաղորդել էր, որ Ռուսաստանը սկսել է С-300-ի մատակարարումն Իրանին, որի համար դեռ 2007 թվականին 900 միլիոն դոլարի պայմանագիր էր կնքվել: Իրանի դեմ  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից սահմանված պատժամիջոցներից հետո Ռուսաստանը դադարեցրել էր հրթիռների մատակարարումը, սակայն ՌԴ նախագահ Պուտինի 2015 թվականի ապրիլին  ստորագրված հրամանագրի համաձայն  վերսկսվել է  С-300-ների  տրամադրումն Իրանին: