տուն Քաղաքական Միջազգային Իրանն ու վեցյակը լուրջ առաջընթաց են արձանագրել

Իրանն ու վեցյակը լուրջ առաջընթաց են արձանագրել

140
0

378133_Iran-Araqchi

Իրանն ու «վեցյակը» լուրջ առաջընթացի են հասել Թեհրանի միջուկային ծրագրի բանակցություններում: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին:

«Մենք հասել ենք լուրջ առաջընթացի եզրափակիչ փաստաթղթի տեքստի շուրջ, լրացումների հետ կապված՝ գործերն այնքան էլ լավ չեն ընթանում, այդ պատճառով աշխատանքը շարունակվում է», — ասել է Արաքչին: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:

Հիշեցնենք, որ միջնորդների «վեցյակն» ու Իրանը մտադիր են բանակցություններն ավարտել մինչև հունիսի 30-ը: