Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը 2016 թվականի առաջին եռամսյակում կարող է նավթի օրական արտահանման ծավալը մեծացնել 300.000 բարելով։
Այդ մասին International Petroleum Week ֆորումում հայտարարել է Միջազգային էներգետիկ գործակալության (International Energy Agency, IEA) էներգետիկ շուկաների ու անվտանգության հարցերով տնօրեն Կեյսուկե Սադամորին.
«Մեր հաշվարկներով Իրանն այս տարվա առաջին քառորդին հավելյալ շուկա դուրս կբերի օրական մոտ 300.000 բարել նավթ, ինչի համար էլ 2016 թվականին ՕՊԵԿ-ի ընդհանուր արդյունահանումը կաճի էլ ավերի բարձր տեմպերով»։
Ավելի վաղ Իրանի ղեկավարությունը հայտարարել է, որ պատժամիջոցների վերացումից հետո նավթի արդյունահանումն ու արտահանումը կմեծացնի օրական 500.000 բարելով։