Իրանը հույս ունի արդեն այս տարի Եվրասիական տնտեսական միության հետ ստորագրել պայմանագիր կամ հուշագիր, քանի որ Ռուսաստանի հետ առևտրի հիմնական խոչընդոտը բարձր մաքսերն են։ Այս մասին RIA-Novosti գործակալությանն ասել է Մոսկվայում Իրանի դեսպան Մեհդի Սանային։
«Կարծում եմ, որ 2015 թվականին մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ, որպեսզի Իրանը որոշակի տնտեսական կապեր ունենա ԵԱՏՄ-ի հետ։ Մենք հիմա այդ ուղղությամբ աշխատում ենք, Իրանը պետք է օգտագործի արտահանման ադ հնարավորությունը։ Թերևս անհրաժեշտ է ստորագրել պայմանագիր կամ փոխըմբռնման հուշագիր», — ասել է դեսպանը։