Իրանը կարող է համաձայնել ժամանակավորապես սառեցնելու միջուկային ծրագրի գործողությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը։ Հաղորդում է Interfax գործակալությունը։
«Ամեն ինչ կախված է ձևակերպումներից», — ասել է նա՝ CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկել էր այդ ծրագիրը դադարեցնել 10 տարով։
Նախարարը շեշտել է, որ Թեհրանը, ժամկետի հարցում, պատրաստ է գնալ որոշակի զիջումների, սակայն դա պետք է զուգորդվի վեցյակի հետ միջուկային ծրագրի վեաբերյալ համաձայնագրի ստորագրմամբ։
Դիվանագետը հրաժարվել է մանրամասնելԻրանի՝ զիջումների գնալու քայլերը։