Իրանը ԱՄՆ-ի դեմ հայց կներկայացնի Հաագայի միջազգային դատարան ՝ իրանական Կենտրոնական բանկին պատկանող ակտիվները վերադարձնելու պահանջով, որոնք արգելափակվել են ամերիկյան Բարձրագույն դատարանի կողմից, ТАСС-ի փոխանցմամբ` հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
«Մենք թույլ չենք տա, որ պետական կենտրոնական բանկին պատկանող միջոցները հենց այնպես կորչեն: Մոտ ժամանակներս գործը կփոխանցվի միջազգային դատարան՝ իրանական ժողովրդի շահերը պաշտպանելու նպատակով», — նշել է երկրի նախագահ Հասան Ռոուհանին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկյան դատարանը պարտավորեցրել էր Իրանին 2,65 մլրդ դոլար փոխհատուցում վճարել 1983 թվականի Բեյրութի ահաբեկչության զոհերի հարազատներին: Այդ նպատակով դատարանը արգելափակել է ամերիկյան բանկերում իրանական ակտիվները: