Իրանն ԱՄՆ որ նախագահ Դոնալդ Թրամփի հետ գործընկերության ներուժ է տեսնում: CNN-ին տված հարցազույցում ասել է Իրանի նավթի նախարարի տեղակալ Ամիր Հոսեյն Զամանինիան:
«Մեծ հավանականություն կա, որ նախագահ Թրամփը, որպես ոչ ավանդական քաղաքական գործիչ, կվերանայի իրավիճակն Իրանի հետ հարաբերություններում և կտեսնի, որ մեծ առավելություն կա Թեհրանի հետ համագործակցության մեջ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ամերիկայի ժողովրդի և ամերիկյան ընկերությունների համար»,- ասել է Զամանինիան:
«Որպես նավթի և գազի նախարարության պաշտոնյա ես հուսով եմ, որ մենք կկարողանանք քաղաքականության հարցերն անջատել տնտեսական համագործակցությունից: Մենք շատ կուզենայինք, որ առաջնային պատժամիջոցները չեղարկվեին»,- ասել է նախարարի տեղակալը:
Նրա խոսքով՝ չնայած Թրամփի նախագահության ընթացքում ամերկա-իրանական հարաբերությունների հարցում մտավախություններին՝ ինքը չի կարծում, որ հակամարտություն կլինի: