տուն Լուրեր Իրանին անհանգստացնում է Մերձավոր Արևելքի իրավիճակը

Իրանին անհանգստացնում է Մերձավոր Արևելքի իրավիճակը

118
0

թեհրան

Թեհրանի կարծիքով` Իրանի և Ռուսաստանի միջև մշտական խորհրդակցություններ են անհրաժեշտ Մերձավոր Արևելքի իրավիճակի կապակցությամբ` հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Հուսեյ Ջաբեր Անսարին մամուլի ասուլիսի ժամանակ:

«Գրեթե մեկ ամիս առաջ մենք խորհրդակցություններ սկսեցինք Թեհրանում արաբական տարածաշրջանի վերաբերյալ: Հաշվի առնելով արաբական տարածաշրջանում իրադարձությունների սրընթացությունը` անհրաժեշտություն  է առաջանում Իրանի և Ռուսաստանի միջև մշտական, կանոնավոր խորհրդակցությունների անցկացումը արաբական տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ»,- ասել  է նա: