տուն Քաղաքական Միջազգային Իրանի ժողովուրդը պատրաստ է դիմակայել Արևմուտքի ճնշումներին

Իրանի ժողովուրդը պատրաստ է դիմակայել Արևմուտքի ճնշումներին

80
0

140618-iran-rouhani-419a_575167ace0c96155d0dc9f2b6c52bd93.nbcnews-ux-2880-1000

Իրանի ժողովուրդը հաստատակամ է անարդար պատժամիջոցներին, Արևմուտքի ճնշմանը, երկրի դեմ ելույթներին դիմակայելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին` ելույթ ունենալով այաթոլլահ Խոմեյնիի մահվան տարելիցի միջոցառման ժամանակ: Հաղորդում է IRNA գործակալությունը:

Նախագահի խոսքերով` իմամ Խոմեյնու կողմից Իրանի ղեկավարումը թույլ է տվել երկրին դիմագրավել դժվարություններին: Ռուհանին հավելել է, որ Իրանը ոչ միայն խաղաղություն է ապահովել երկրի ներսում, այլ օգնություն է ցուցաբերում տարածաշրջանի երկրներին:

«Իրանի ժողովուրդն օգնում է Իրաքի, Սիրիայի, Լիբանանի, Եմենի և տարածաշրջանի այլ երկրների ժողովուրդների ահաբեկչության, բռությունների և ծայրահեղականության դեմ պայքարում», — ասել է Ռուհանին: