Իրանի խորհրդարանը հաստատել է երկրի միջուկային ծրագրի վերաբերյալ 6 տերությունների հետ ձեռք բերած համաձայնագիրը, հաղորդում է BBC-ն:
Որոշումն ընդունվել է ձայների 161 կողմ, 59 դեմ և 13 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Այնուամենայնիվ, համաձայն խորհրդարանի որոշման` միջազգային դիտորդները ռազմական օբյեկտներ մուտք գործելու սահմանափակ հնարավորություն կունենան :
Հիշեցնենք, որ, հուլիսին ձեռք բերված համաձայնության համաձայն, Իրանի հանդեպ կիրառվող միջազգային պատժամիջոցները պետք է հանվեն՝ վերջինիս միջուկային ծրագիրը դադարեցնելուց հետո: