Իրանի նախագահ Հասան Ռուհանին կարծում է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստորագրված համաձայնագիրը և իրանցի բանակցողների ներդրումն ավելի արժեքավոր է, քան ներքին քննարկումները համաձայնագրի մանրամասների վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ռուհանին ելույթ է ունեցել ի պաշտպանություն Իրանի և «վեցյակ»-ի միջև ձեռք բերված պայմանավորվածության: Նա ասել է, որ այս համաձայնագիրը «նոր էջ է պատմության մեջ»: Նախագահը նշել է, որ այն բացվեց, երբ Իրանի քաղաքացիներն իրեն ընտրեցին նախագահ: