Իրանի նախկին նախագահ և երկրում ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկի` Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսաջանիի որդին` Մեհդին Հաշեմին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման տնտեսական հանցագործությունների համար: Երեկ նման որոշում է կայացրել Վերաքննիչ դատարանը: Հաղորդում է IRNA գործակալությունը։
Դատախազի խոսքերով` Հաշեմին մեղավոր է ճանաչվել կաշառակերության, պետական միջոցների հափշտակության, խաբեության և ազգային անվտանգությունը խաթարելու մեջ: Գործակալության տվյաներով` Իրանի նախկին նախագահի որդու դեմ քրեական գործը հարուցվել է անցած տարի: Դատական լսումներն անցել են փակ դռների հետևում:
Որոշ տեղեկությունների համաձայն` նման լուրջ պատիժը պայմանավորված է նաև Ալի Աքբար Ռաֆսանջանիի նկատմամբ քաղաքական ճնշումներով: