տուն Քաղաքական Միջազգային Իրանի նախկին նախագահի որդին բանտում կանցկացնի 15 տարի

Իրանի նախկին նախագահի որդին բանտում կանցկացնի 15 տարի

92
0

article-doc-14873-6X3HQMGMtHSK2-338_634x423

Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի որդին դատապարտվել է երկարատև ազատազրկման։

Մեհդի Հաշեմին մեղավոր է ճանաչվել Իրանի դատարանի կողմից պետական անվտանգության վնաս հասցնելու մեղադրանքով։ Նրան մեղադրել են նաև պետական միջոցների յուրացման և հափշտակության մեջ։

Նախկին նախագահի որդին ձերբակալվել էր 2009 թվականին նախագահական ընտրությունների հետո սկսված բախումների ժամանակ։ Նա կալանքի տակ էր վերցվել 2012 թվականին, իսկ ազատության մեջ կհայտնվի միայն 2030 թվականին։ 20 օրվա ընթացքում պաշտպանական կողմը կարող է բողոքարկել որոշումը։

Հիշեցնենք, որ Ռաֆսանջանին Իրանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1989-1997 թվականներին։