Առաջիկայում Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կայցելի Ադրբեջան, հայտնել է Իրանի փոխնախագահ Մասուդ Սոլթանիֆարը, գրում է Iran.ru-ն:
«Ռոուհանիի այցն Ադրբեջան նախատեսվում է առաջիկա ամիսներին: Սպասվող այցը կբարձրացնի Իրանի և Ադրբեջանի միջև համագործակցության մակարդակը», — ասել է Իրանի փոխնախագահը:
Նա հավելել է, որ Իրանի և Ադրբեջանի նախագահները վերջին երկու տարվա ընթացքում 6 հանդիպում են անցկացրել և մտադիր են խորացնել երկկողմ կապերը: Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների ընթացքում Թեհրանն ու Բաքուն պայմանավորվել են ավելի քան 40 համաձայնագրի շուրջ: Իրանի փոխնախագահը նաև տեղեկացրել է, որ երկու երկրները մի շարք ծրագրեր են նախանշել տարբեր ոլորտներում՝ արդյունաբերությունից մինչև գիտություն և զբոսաշրջություն: