տուն Քաղաքական Միջազգային Իրանի իշխանությունները ձերբակալել են երկրի նախկին փոխնախագահին

Իրանի իշխանությունները ձերբակալել են երկրի նախկին փոխնախագահին

105
0

iranԻրանի իշխանությունները ձերբակալել են երկրի նախկին փոխնախագահ Համիդ Բաքայիին, որն այդ պաշտոնն զբաղեցնում Էր Մահմուդ Ահմադինեժադի կառավարման ժամանակ:

ԻՌՆԱ գործակալությունը, վկայակոչելով դատական իշխանությունների ներկայացուցիչ Ղոլյամ Հոսեյն Մոհսենի Եջեհիին, հաղորդում Է, որ Բաքային, որը, բացի փոխնախագահի պաշտոնից, գլխավորում Էր Ահմադինեժադի վարչակազմը, ձերբակալվել Է հունիսի 8-ին: Ձերբակալության պատճառը չի նշվում:

Ինչպես գրում Է ՌԻԱ Նովոստին, սա Ահմադինեժադի (լիազորությունների ժամկետը լրացել Է 2013 թվականին) կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների առաջին ձերբակալությունը չԷ: Հունվարին մյուս նախկին փոխնախագահ Մոհամադ Ռեզա Ռահիմին դատապարտվել Էր հինգ տարվա բանտային կալանքի եւ խոշոր դրամական տուգանքի: Դատավճռի մանրամասները եւ հանցագործությունների հոդվածները չեն հրապարակվել:

Իր կոշտ արտաքին քաղաքականությամբ հայտնի նախկին նախագահի քաղաքական հակառակորդները նրա գլխավորած կաբինետին մեղադրում Էին մեծ չափերի հասնող կոռուպցիայի մեջ, նշում Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը: