Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին առաջին անգամ հայտնվել է հանրային վայրում այն բանից հետո, երբ իսրայելական և արաբական լրատվամիջոցները հայտնել են նրա առողջության վատթարացման մասին: Այս մասին հաղորդում է Ynet կայքը:
79-ամյա Ալի Խամենեին հատուկ հայտնվել է Թեհրանում իր նստավայրում, որպեսզի լրագրողները ֆիքսեն իր առողջ և առույգ դեմքը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Խամենեին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում քաղցկեղի պատճառով: