տուն Լուրեր Իրանի հոգևոր առաջնորդը մուսուլմաններին կոչ է արել պայքարել ահաբեկչության դեմ

Իրանի հոգևոր առաջնորդը մուսուլմաններին կոչ է արել պայքարել ահաբեկչության դեմ

71
0

2da9bfdc46aa9bff5f740516e6a975a7

Իրանը լուրջ պայքար է մղում ահաբեկչական խմբերի դեմ, Trend-ի փոխանցմամբ` հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին՝ Թեհրանում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման ժամանակ:

«Իսլամական Հանրապետությունը կօգտագործի բոլոր միջոցները այդ երևույթի դեմ պայքարի համար»,- ասել է Ալի Խամենեին:

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդն ընդգծել է, որ մուսուլմանական երկրները պետք է պայքարեն ահաբեկչության դեմ` միաժամանակ ափսոսանք հայտնելով, որ ահաբեկչությունը սխալմամբ կապում են իսլամի հետ:

Նա նկատել է, որ ԱՄՆ-ի և արևմտյան քաղաքականության կողմնակից մուսուլմանական երկրները իրական և լուրջ մտադրություն չունեն ահաբեկչության դեմ պայքարի հարցում: