Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռքբերված համաձայնությունները «պատմական սխալ են»։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։
«Նման պայմաններով ձեռքբերված համաձայնությունը պատմական սխալ է, որն աշխարհն ավելի վտանգավոր է դարձնում», — ասվում է Իսրայելի ԱԳՆ հայտարարության մեջ։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ ինքը դեմ է այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Լոզանում։
Ըստ վարչապետի՝ նման կերպ ձեռքբերված համաձայնություններն ուղիղ սպառնալիք են Իսրայելի գոյությանը։