տուն Քաղաքական Միջազգային Իրանի հետ համաձայնագիրը կլինի չափազանց թափանցիկ ու անժամկետ. ԱՄՆ պետքարտուղարություն

Իրանի հետ համաձայնագիրը կլինի չափազանց թափանցիկ ու անժամկետ. ԱՄՆ պետքարտուղարություն

89
0

Iran-Nuclear-Program

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համապարփակ համաձայնագիրը, որի շուրջ բանակցություններն Իրանի և միջնորդ «վեցյակի» միջև շարունակվում են, կլինի անժամկետ և այնքան թափանցիկ, որ բոլորը կկարողանան հեշտությամբ գտնել ցանկացած խախտում, եթե դրանք լինեն:

Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էնթոնի Բլինկեն` ելույթ ունենալով Ամերիկայի հրեական կոմիտեի ամենամյա ֆորումին:

Բլինկենն իր ելույթում փորձել է փարատել բոլոր թերահատավների մտահոգությունները: Հիշեցնենք, որ Իսրայելը դեմ է Իրանի հետ այս համաձայնագրի ստորագրմանը` կարծելով, որ դրանով Իսլամական հանրապետությունը կարող է միջուկային զենք ստանալ: