Սպիտակ տունը նախօրեին հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում կան լուրջ բացեր, թեպետ բանակցությունների ավարտի սահմանված ժամկետին մնացել է ընդամենը մի քանի օր։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։
«Մենք հիմա ժամանակ ենք վատնում։ Բոլորին ակնհայտ է, որ վերջնաժամկետը լրանում է երկուշաբթի օրը։ Մեր մարդիկ ջանասիրաբար աշխատում են պայմանագրի վրա, սակայն գոյություն ունեն լուրջ բացեր», — ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էրիկ Շուլցը։
Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը հրաժարվել են լքել Վիենան, ուր ընթանում են բանակցությունները, որպեսզի հնարավորություն ունենան անձամբ համակարգել բանակցությունների ընթացքը։