տուն Քաղաքական Միջազգային Իրանի և Վեցյակի միջև համաձայնությունը պետք է հաստատվի ՄԱԿ-ի ԱԽ-ում․ Սպիտակ տուն

Իրանի և Վեցյակի միջև համաձայնությունը պետք է հաստատվի ՄԱԿ-ի ԱԽ-ում․ Սպիտակ տուն

73
0

150402-iran-talks-2p_8014200b7e63598d9d6a8461394dfaf6

Իրանի և «Վեցյակի» միջև միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնությունը պետք է հաստատվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում։ Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը։

Նշվում է, որ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Դենիս Մաքդանը նամակ է հղել ԱՄՆ կոնգրեսի անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոբ Քոքերին, որում նշվում է նման քվեարկության անհրաժեշտությունը։

«ՄԱԿ-ի ԱԽ-ն նույնպես իր դերակատարությունը կունենա Իրանի հետ ցանկացած պայմանավորվածության դեպքում», — ասել է Մաքդանը։ Նրա խոսքերով՝ դա անհրաժեշտ է ՄԱԿ-ի կողմից Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները հանելու համար։