Իրանն ու «վեցյակը», որոնք այսօր նախարարների նիստ էին հրավիրել, վերջնական որոշում են կայացրել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները մի քանի ամսով երկարաձգելու ուղղությամբ: Այս մասին հայտնի է դարձել TASS գործակալությանը, որը հղում է կատարել բանակցային գործընթացին մոտ իր աղբյուրին:
«Այո, որոշումը կայացված է: Բանակցությունները շարունակվելու են, ժամկետներն առայժմ ճշտվում են նախարարական հանդիպման ժամանակ», — ասել է աղբյուրը: Նշվում են մի քանի ժամկետներ, այդ թվում` մինչև 2015 թվականի մարտ կամ հուլիս ամիսը:
Կողմերը նաև հանդես են գալու քաղաքական հայտարարությամբ: