տուն Քաղաքական Միջազգային Իրանի և վեցնյակի միջև բանակցություններ տեղի կունենան Ժնևում և Մյունխենում

Իրանի և վեցնյակի միջև բանակցություններ տեղի կունենան Ժնևում և Մյունխենում

98
0

10898187_770025376410710_514885161504335009_n
Իրանի Իսլամական Հանրապետության և «վեցնյակի» բանակցությունների հաջորդ փուլը իրանական միջուկային ծրագրի շուրջ տեղի կունենա Դավոսում և Մյունխենում: ԻԻՀ արտաքին գործերի նախարար Ջաֆարի Զարիֆի խոսքերն է փոխանցում IRNA գործակալությունը:
Նախարարը նաև հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպումները Ժնևում և Փարիզում եղել են բաց և անկեղծ:
Կողմերը քննարկել են «միջուկային գործարքի» մանրամասներ՝ կենտրոնանալով առավել կարևոր խնդիրներին:
Զարիֆը, նշելով քննարկումների ընդհանուր պատկերն արդեն պարզ է, կրկին առաջ է քաշել իրանական կողմի դիրքորոշմման հիմնական դրույթները՝ ինքնուրույն ուրանի հարստացման իրացունք, սեփական խաղաղ միջուկային ծրագրի զարգացում, ԻԻՀ նկատմամբ սահմանված պատժամիջոցների ընդհատում:
Նախարարի խոսքերով, եթե մյուս կողմը ցանկանում է որոշակի արդյունքի հասնել, ապա պետք է հրաժարվի Իրանին ահաբեկելու և վախեցնելու քաղաքականությունից:
Հիշեցնենք, որ ԻԻՀ և «վեցնյակը» երկարաձգել են բանակցությունների ժամկետը մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը: Մինչ այս ժամկետը կողմերի միջև պիտի համաձայնություն ձեռք բերվի: