Հունվարի 28-ին ավարտվել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի այցը Ֆրանսիա, հաղորդում է RIA Novosti-ն:
Այցի ընթացքում Ռոհանին հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, կնքվել են մի շարք պայմանագրեր:
«Այսօր մենք նոր էջ ենք բացել մեր հարաբերություններում: Հուսով եմ, որ մեր համագործակցությունը օգտակար կլինի բոլորին»,- ասել է Ֆրանսուա Օլանդը հանդիպման ժամանակ:
Վերջինս նաև ընդգծել է, որ Ֆրանսիան կարևորում է տնտեսական համագործակցությունը 80-միլիոնանոց շուկա ունեցող Իրանի հետ: