Փետրվարի 23-ին Թեհրանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Իրանի նախագահ Հասան Ռոհանիի միջև կայացած հանդիպման արդյունքում ստորագրվել են փաստաթղթեր, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը:
Մասնավորապես, ստորագրվել են համաձայնագրեր արտակարգ իրավիճակների հետևանքների ոչնչացման ու կանխարգելման, մաքսային հարցերում փոխադարձ ադմինիստրատիվ օգնության, անասնաբուժության ու կենդանիների առողջության վերաբերյալ, ինչպես նաև շրջանակային համաձայնագրեր էլեկտրաէներգիայի վաճառքի և երկու երկրների միջև երկաթուղային ճանապարհների միավորման մասին, համաձայնագիր Աստարա (Իրան)- Աստարա (Ադրբեջան) երկաթուղային կամրջի շինարարության ոլորտի վերաբերյալ, համաձայնագիր Իրանի ու Ադրբեջանի միջև ընտանիքի ու կանանց հարցերի վերաբերյալ և այլն: