Իրանի արտգործնախարար Մոհամադ Զարիֆն այցելելու է մի շարք եվրոպական երկրներ, որտեղ քննարկվելու են համատեղ խնդիրներ, Sputnik գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Հուսեյն Ջաբեր Անսարին:
«Հնգօրյա այցով Զարիֆը կուղևորվի Եվրոպա հաջորդ շաբաթ, որի ընթացքում կայցելի մի շարք եվրոպական երկրներ` քննարկելու համատեղ խնդիրները»,- ասել է իրանցի պաշտոնյան: