տուն Լուրեր Իրանի ԱԳ նախարարը անակնկալ այցելել է Թուրքիա

Իրանի ԱԳ նախարարը անակնկալ այցելել է Թուրքիա

195
0

f57ecdc2f5bba8_57ecdc2f5bbe5

Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆն արտասահմանյան այցից վերադառնալիս որոշել է ոչ պաշտոնական այց կատարել Թուրքիա:  Թուրքական Haberturk-ը հայտնում է, որ Անկարայում Զարիֆը հանդիպել է թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային խնդիրներին առնչվող թեմաներ:

Իրանի արտգործնախարարին ընդունել է նաև Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Հանդիպմանը Յըլդըրըմը կարևորել է ապրիլին Անկարայում անցկացված Իրան-Թուրքիա բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 3-րդ նիստում ձեռք բերված համաձայնությունների կատարման շուրջ կոնկրետ քայլերի իրականացումը:

Այդ համատեքստում Թուրքիայի վարչապետը ցանկություն է հայտնել խորացնել համագործակցությունը Իրանի հետ էներգետիկայի, առևտրի, տրանսպորտի և բեռնափոխադրումների ոլորտում:

Զարիֆը նույնպես Թուրքիայի հետ բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու և քաղաքական երկխոսությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել: Կողմերը տեսակետներ են փոխանակել տարածաշրջանային հարցերի, մասնավորապես` սիրիական հակամարտության վերաբերյալ: