Իրանն ավելացրել է Աֆղանստանում «Թալիբան» շարժմանը տրվող զենքի և զինամթերքի առաքումները: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը` հղում կատարելով Աֆղանստանում իր աղբյուրներին:
«Իրանը մեզ մատակարում է ամեն անհրաժեշտը», — ասել է թալիբների հրամանատարներից մեկը: Նրա խոսքերով` եթե նոր զենք է անհրաժեշտ լինում, իրենք դիմում են այն մարդկանց, ովքեր իրեն աշխատավարձ են վճարում 580 դոլարի չափով: Նրանք իրանցի հովանավորներ են, հավելել է հրամանատարը:
Ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնն այս կապակցությամբ ասել է, որ այս ամենը փաստում է, որ Իրանն ագրեսիվ քաղաքականություն է վարում Աֆղանստանում, Լիբանանում, Սիրիայում և Իրաքում: