![Iran's parliament speaker Larijani holds a news conference in Istanbul](https://i1.wp.com/old.araratnews.am/wp-content/uploads/2016/04/ali-larijani.jpg?resize=539%2C375)
Նման հայտարարությամբ ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հանդես է եկել Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին` մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի խնդիրը:
«Գոյություն ունեցող մեխանիզմներից մեկը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Խորհուրդ ենք տալիս մեր հայ և ադրբեջանցի գործընկերներին թույլ չտալ տարածաշրջանում նոր պատերազմի մեկնարկը, քանի որ դրա հետևանքները շատ ցավոտ կլինեն. այս հարցով Իրանի պաշտպանության նախարարությունը կապ է հաստատել գործընկերների հետ Բաքվում, Երևանում, ինչպես նաև Մոսկվայում»,- նշել է Իրանի Մեջլիսի խոսնակը:
Նա շեշտել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հարևան երկրներ են, ուստի բազմաթիվ զոհերը կրկին ատելություն կառաջացնեն, որից ազատվելն ապագայում շատ դժվար կլինի:
«Մենք բոլորս պետք է ջանքեր գործադրենք այս հարցի քաղաքական կարգավորման համար»,- նշել է Ալի Լարիջանին: Նա նաև շեշտել է, որ կարող է կողմերը վերսկսեն հակամարտությունը, սակայն դրա արդյունքն անհայտ կլինի: