տուն Լուրեր Իրանը Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին խորհուրդ է տվել զգույշ լինել

Իրանը Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին խորհուրդ է տվել զգույշ լինել

89
0

iran_dan_turkiye_uyarisi_146728_5

Օրերս Թուրքիայում տեղի ունեցած հերթական պայթյունների առթիվ Իրանը զգուշության կոչ է արել Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին:  Թուրքական «Milliyet» պարբերականի կայքի տեղեկացմամբ՝ Անկարայում Իրանի դեսպանատունը իրանական մամուլում  հայտարարություն է տարածել,  որով կոչ է արվում Թուրքիա այցելող իրանցիներին՝ հեռու մնալ մարդաշատ վայրերից:

Հայտարարությունում Իրանի քաղաքացիներին նաև խորրհուրդ է տրվում հետևել թուրք պաշտոնյաների անվտանգության հրահանգներին, իսկ խնդիրներ առաջանալու դեպքում՝ դիմել Ստամբուլում, Անկարայում, Էրզրումում և Տրապիզոնում գտնվող Իրանի ներկայացուցչություններ:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Ստամբուլի Վեզնեջիլեր թաղամասում ոստիկանական մեքենա էր պայթեցվել: Գրանցվել էր 11 զոհ և 36 վիրավոր: Հատկանշական է, որ պայթյունի վայրի մերձակայքում շատ են զբոսաշրջիկների համար նախատեսված հաստատությունները: Հունիսի 8-ին ևս մեկ պայթյուն էր որոտացել Մարդին քաղաքի Միդյաթ շրջանում, գրանցվել էր 1 զոհ և 2 տասնյակից ավելի վիրավորներ:

 

Աղբյուր`    Ermenihaber.am