Իրանը սպառնալիք չի ներկայացնում այլ երկրների համար, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին` ելույթ ունենալով Իրանի միջուկային տեխնոլոգիաների օրվան նվիրված ժողովում, հաղորդում է Euronews-ը:
«Իրանը հավասարակշռված արտաքին քաղաքականություն է վարում և ձգտում է փոխգործակցել աշխարհի հետ»,- նշել է Ռոուհանին: Անդրադառնալով Իրանի տնտեսական քաղաքականությանն ու խաղաղ միջուկային էներգետիկայի զարգացմանը` Իրանի նախագահն ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պետք է գործի դնի իր ամբողջ գիտական ներուժը` տնտեսության, այդ թվում՝ միջուկային էներգետիկայի զարգացման համար:
Ըստ Ռոուհանիի` Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցների վերացումը հնարավորություն է տալիս երկրին ձեռք բերել աշխարհից ժամանակակից տեխնոլոգիաներ: