Իրանը ցանկանում է Ռուսաստանից 8 միլիարդ դոլարի սպառազինություն գնել, հաղորդում է Korrespondent-ը:
Հաղորդվում է, որ Թեհրանն արդեն Մոսկվային է հանձնել այն ինքնաթիռների, ուղղաթիռների, հրթիռային համալիրների, նավերի և սուզանավերի ցուցակը, որոնք Իրանը ցանկանում է գնել:
Հարցի շուրջ բանակցելու նպատակով փետրվարի 15-ին երկօրյա այցով Մոսկվա է մեկնել Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը: