տուն Քաղաքական Միջազգային Իրանը պատրաստվում է մեծացնել հարեւան երկրներ, այդ թվում նաեւ` Հայաստան գազի արտահանումը

Իրանը պատրաստվում է մեծացնել հարեւան երկրներ, այդ թվում նաեւ` Հայաստան գազի արտահանումը

72
0

gazԻրանը գործարկել է նոր գազակոմպրեսորային կայան` մեծացնելու հարեւան երիրներ, այդ թվում նաեւ` Հայաստան գազի արտահանումը:

Նոր կայանը հնարավորություն է տալիս ավելացնել գազի արտահանումը Թուրքիա, Հայաստան եւ Ադրբեջան` դրա ծավալը ներկայիս  24 միլիոն խորանարդ մետրից հասցնելով 56-ի, հաղորդում է Press TV-ին` վկայակոչելով իրանական լրատվամիջոցներին:

Գազային ընկերության ներկայացուցչի խոսքով, կայանը փաստացի իրենից ներկայացնում է հարեւան երկրների համար նախատեսված գազային տերմինալ:

Գազային ոլորտի մեկ էլ պաշտոնյա Յադոլլահ Բայբվերդին իր հերթին նշել է, որ հյուսիսային եւ արեւմտյան հարեւաններին գազի արտահանման ավելացումը մեկնակետ  կհանդիսանա դեպի Եվրոպա գազ արտահանելու համար: