Իրանի նավթային հարցերով նախարար Բիջան Զանգանեն հայտարարել է, որ իրանական կողմը պատրաստ է Սաուդյան Արաբիայի հետ քննարկել նավթի միջազգային շուկայում ստեղծված իրավիճակը, հաղորդում է PressTV-ն:
«Կողմ ենք ՕՊԵԿ-ի անդամ պետությունների հետ երկխոսության և համագործակցության ցանկացած ձևաչափի, այդ թվում` Սաուդյան Արաբիայի հետ», — ասել է նա:
Զանգանեի խոսքով` Պարսից ծոցի մի շարք երկրներ փորձում են օգուտ քաղել նավթի գների իջեցումից, սակայն դա անում են ամենևին ոչ տնտեսական շահերից ելնելով:
«Ուժեղ քաղաքական կամքի առկայության դեպքում նավթի գները կարող են կայունացվել մեկ շաբաթում», — ընդգծել է նախարարը: