տուն Արցախ Իրանը պատրաստ է միջնորդ լինել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում. Իրանի ԱԳՆ

Իրանը պատրաստ է միջնորդ լինել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում. Իրանի ԱԳՆ

108
0

b19d33f9112e59a9bebb3d8d9ead5b57

«Ղարաբաղյան հակամարտության սրացման պահից իրավիճակի հանդարտեցման համար մենք կապ էինք պահպանում և կազմակերպում հանդիպումներ երկու կողմի հետ՝ կոչ անելով նրանց հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով»,- ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Հուսեին Ջաբիրի Անսարիին:

«Մենք միշտ ասել ենք, որ տարածաշրջանում գոյություն ունեցող հակամարտությունները կարող են անկայունության նոր օջախներ ստեղծել: Ահաբեկչությունն ու արմատականությունը լայնորեն տարածվում են ու վերածվել են խնդրի բոլոր երկրների համար: Կարծում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ճգնաժամը պետք է դադարեցվի մոտ ապագայում»,- ընդգծել է նա:

Անսարիի խոսքով՝ Իրանը բազմիցս հայտարարել է  Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջնորդ լինելու իր պատրաստակամության մասին:

«Եթե կողմերը ցանկանան, ապա մենք պատրաստ ենք միջնորդություն իրականացնել: Կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում հակամարտությունը պետք է լուծվի բանակցությունների ճանապարհով՝ միջազգային կազմակերպությունների և ԵԱԿՀ Մինսկի խմբի շրջանակում»,- հայտարարել է նա: