Իրանն իր միջուկային ծրագրի հարցը լուծելու է համաշխարհային հանրության հետ կառուցողական փոխգործակցոթւյան միջոցով։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին։ Հաղորդում է IRINN հեռուստաալիքը։
«Անկասկած, որ վեցյակը, Արևմուտքը, Արևելքը և տարածաշրջանի երկրները՝ բոլորը պետք է կառուցողական փոխգործակցություն ունենան Իրանի հետ», — ասել է նա։ Ռուհանիի խոսքերով՝ աշխարհն ընդունել է Իրանի միջուկային ծրագրի բոլոր բաղադրիչները, այդ թվում՝ ուրանի հարստացումը։
Նրա խոսքերով՝ մեծ թվով օտարերկրյա ընկերություններ պատրաստվում են առաջիկա ամիսներին սկսել գործընկերություն Իրանի հետ։