տուն Քաղաքական Միջազգային Իրանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ուժ կիրառել Իսլամական պետության դեմ

Իրանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ուժ կիրառել Իսլամական պետության դեմ

79
0

Iran_Iranian_army_military_exercises_001

Իրանական զորքերը պատրաստ են հարձակվել «Իսլամական պետություն» խմբավորման՝ Իրաքում տեղակայված դիրքերի վրա, եթե գրոհայինները մոտենան ԻԻՀ սահմանին: Այս մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Ահմադ Ռեզա Փուրդաստանը:

Նա ընդգծել է, որ իրանական բանակը պատրաստ է պաշտպանել երկրի արևմտյան սահմանները: «Եթե գրոհայինները փորձեն մոտենալ իրանական սահմանին, մեր ստորաբաժանումները նրան ահարված կհասցնեն հենց Իրաքի տարածքում», — զինվորականի խոսքերն է մեջբերում Reuters-ը:

«Մենք նշանակալիորեն ամրապնդել ենք Իրաքի հետ սահմանին տեղակայված մեր ստորաբաժանումներն, ու ավելացրել ենք նրանց կրակային հզորություն», — ընդգծել է Փուրդաստանը:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (այժմ՝ «Իսլամական պետություն) խմբավորման գրոհայինների գործողությունների ակտիվության հետևանքով իրական ճգնաժամ է առաջացել Սիրիայի և Իրաքի հյուսիսում: Նույն ամսվա 29-ին սուննի ծայրահեղականները իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում հռչակել են «իսլամական խալիֆայություն»:

Միջազգային իրավապաշտպանների հավաստմամբ՝ վտանգի տակ է հայտնվել տեղի շիա մահմեդականների, քրիստոնյաների ու եզդիների կյանքն ու անվտանգությունը: Ծայրահեղականներն ուղղակիորեն «սրբազան» պատերազմ են հայտարարել արևմտյան աշխարհին: Ի պատասխան դրան ԱՄՆ-ի և դաշնակից երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի օդուժը օգոստոսի 8-ից պարբերաբար օդային հարվածներ է հասցնում «Իսլամական պետության» դիրքերին՝ օգտագործելով F-16 կործանիչներ ու անօդաչու թռչող սարքեր: Սեպտեմբերի 23-ից իսլամիստների դիրքերին հարվածներ են հասցվում նաև Սիրիայում: