տուն Լուրեր Իրանը պահանջում է Թուրքիայից դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում և Իրաքում

Իրանը պահանջում է Թուրքիայից դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում և Իրաքում

161
0

13950128000594_PhotoI

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտաքին գործերի նախարարության խոսնակ Բեհրամ Քասիմին  դատապարտել է Թուրքիայի կողմից Սիրիայում և Իրաքում իրականացված ցամաքային գործողությունները: Ինչպես փոխանցում է «CnnTurk»  լրատվամիջոցը, Թեհրանը պահանջել է, որ Թուրքիան անմիջապես դադարեցնի տարածաշրջանում իրականացվող ռազմական օպերացիաները:

«Առանց կենտրոնական իշխանության թույլտվության այլ երկրի միջամտությունը հանդիսանում է դատապարտելի գործողություն: Միջազգային չափանիշները խախտող այդ գործողությունը կարող է կործանիչ հետևանքների պատճառ դառնալ: Խորհուրդ ենք տալիս չիրականացնել նմանատիպ  գործողություններ և անհապաղ դադարեցնել դրանք: Մենք աջակցում ենք Իրաքի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը: Դեմ ենք ցանկացած տեսակի մասնատման»,- ասել է Քասիմին:

Վերջինս շեշտել է, որ թեև Իրաքի քրդերը երկրի սահմանադրությամբ ունեն հստակ իրավունքներ, այնուամենայնիվ, նրանք իրավունք չունեն ընդդիմանալ երկրի տարածքային ամբողջականությանը:

Աղբյուր` Ermenihaber.am